November 2008
  Sun Mon Tue Wed Thu Fri Sat  
              1  
  2 3 4 5 6 7 8  
  9 10 11 12 13 14 15  
  16 17 18 19 20 21 22  
  23 24 25 26 27 28 29  
  30              

Archives

November 2009 (2)
October 2009 (2)
September 2009 (5)
July 2009 (4)
June 2009 (1)
May 2009 (2)
April 2009 (1)
February 2009 (1)
January 2009 (1)
November 2008 (2)
September 2008 (1)
August 2008 (7)
July 2008 (9)
June 2008 (7)
May 2008 (2)
March 2008 (1)
February 2008 (2)

November 8, 2008

Օտար Օպամայի Ճամբէքին...

Պոսթոնէն ծանօթ գրչակ մը կը հրճուի Օպամայի ընտրութեան առթիւ եւ լորձնաշուրթ գովք մը կ'երգէ նորընտիր նախագահին:

Լուրը հասած է ՌԱԿ-ի մամլոյ խողովակով. այսինքն կուսակցութիւնն ալ լռելեայն կը ստորագրէ տողերուն տակ:

Պահպանողականի դիմակին յամառօրէն կառչող այդ կուսակցութիւնը ինչո՞ւ այսօրինակ ոգեւորութիւնը կ'ապրի ծայրայեղ ձախակողմեան անձի մը ընտրութեան առթիւ:

Հանրայայտ է. երբ ձախը, մանաւանդ ծայրայեղը՝ յաղթէ, շահողը երկու տեսակ քաղաքացիները կ'ըլլան. ամէնէն հարուստները եւ ամէնէն աղքատները: Միջին դասակարգը կը տուժէ եւ կը կքի տուրքերուն բեռին տակ:

Հայը միջին դասակարգը կը կազմէ Ամերիկա: Ուստի նիւթապէս պիտի տնքայ Օպամայի տիրակալութեան տարիներուն:

Եթէ սխալիմ, հաճեցէք մատնանիշ ընել երկիր մը եւ թուական մը, ուր հայու կացութիւնը բարելաւուած ըլլար ձախի յաղթանակէն ետք:

Հակառակ օրինակները բազում են. Նասէրի Եգիպտոսը, Բ.Աշխարհամարտէն ետք Պուլկարիա եւ Ռումանիա, առանց մոռնալու Հայաստանի եւ առ հասարակ Կովկասի խորհրդայնացումը (զոր ռամկավարները նոյնպէս ծափահարած են):





Published at 10:45 / 0 comments / 264 visits
This post is public

November 9, 2008

Ցնցող լուր մը

Կարդացած ենք եւ գիտենք, թէ ինչ հալածանքներու եւ սեղմումներու կ'ենթարկուէր Հայ Առաքելական եկեղեցին ռուս իշխանութեանց կողմէ: Գիտենք, որ Էջմիածնայ գանձերը կողոպտուած եւ Մոսկուա տարուած էին: Եկեղեցիները՝ կալուածազուրկ եղած:

Կարծեմ պատմութեան անիւը կրկին կը դառնայ: Ռուսիոյ արդարադատութեան նախարարութիւնը կազմած է դադրեցումի թեկնածու կրօնական կազմակերպութեանց երկար ցանկ մը: Ցանկին վրայ կը գտնուին Քարիտասը, կաթողիկէ, բողոքական, հրեայ, իսլամ եւ ռուս հնածէս ուղղափառ համայնքներն ու մարմինները:

Վերջիններէն մէկն է ... Հայ Առաքելական եկեղեցւոյ Հարաւ Ռուսիոյ թեմը:

www.titel.ru/

Published at 22:58 / 0 comments / 710 visits
This post is public

( 2 posts )

 

Català | Čeština | 中文 | Deutsch | English | Español | Esperanto | Ελληνικά | Français | Galego | Italiano | Nederlands | Português | Svensk ny | More...