| June 2008 | ||||||||
|---|---|---|---|---|---|---|---|---|
| Sun | Mon | Tue | Wed | Thu | Fri | Sat | ||
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | ||
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | ||
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | ||
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
| 29 | 30 | |||||||
Կարկառուն գերման նուագավար մը Լեհաստանի մէջ հիւրախաղերուն ատեն բարեկամէ մը նուէր կը ստանայ հնատիպ մանկական գիրք մը:
Օդակայանի մէջ մեկնած պահուն այդ գիրքը վար կը դրուի, եւ մաքսատունը կ'արգիլէ արուեստագէտին ելքը երկրէն: Հետաքննութիւնը երկու օր կը տեւէ, եւ խնդրոյ առարկան է Լեհաստանի ազգային արժէքներուն ապօրինի արտածումը:
Նախ եւ առաջ հարցում կը ծագի. ցորչա՞փ ջնջուած են մաքսային ձեւակերպութիւնները Եւրոպական միւթեան հիմնադիր եւ նորամուտ երկիրներու միջեւ:
Արուեստագէտը կը վերագրէ պաշտօնեաներուն նախանձախնդրութիւնը ոտնագնդակի յարուցած քէնին:
Ուշագրաւ հանգամանք մը եւս. խնդրոյ առարկայ Լեհաստանի ազգային հարստութիւն եղող հնատիպ գիրքը... ռուսերէն է:
Send a message
Search for members